-
09.05.2014|
17:52
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Կոնստանտին Օրբելյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում: Հուղարկավորությունը՝ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
-
09.05.2014|
15:31
Գրողի առաքելությունը փորձ է աշխարհի մեղքն իրենով, այսինքն՝ իր խոսքով մաքրելու, որը ոչ թե դատողությունների արգասիք է, այլ կենսակերպ՝ ժառանգորեն փոխանցված մայրական կաթով ու հոր արյամբ։
-
09.05.2014|
15:13
Մանկագիր Դերենիկ Դեմիրճյանին ընթերցասեր հանրությունը, հատկապես մանկահասակները, ճանաչում է գերազանցապես «Պույ-պույ մուկիկ» չափածո հեքիաթով:
-
09.05.2014|
15:08
«Իրատես de facto»-ի հյուրն է բանաստեղծ ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆԸ:
-
09.05.2014|
14:59
«Ելք երկրից» ժողովածուն ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ շուրջ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում է բանաստեղծական ներկայության: Ընդ որում` անհրաժեշտ ներկայության: Նրա զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային-ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Խմբագիր` Հակոբ Մովսես: Ձևավորումը` Սամվել Փարթամյանի: Գրքում օգտագործված են դրվագներ Էդուարդ Խարազյանի «Ձորաղբյուր» կտավից:
-
09.05.2014|
00:32
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Անդրանիկ Հարությունյանը (Կինոռեժիսուրա, 4-րդ կուրս, Ս․ Բաբայանի արվեստանոց) մասնակցելու է Կաննի 67-րդ կինոփառատոնին: Այս մասին տեղեկացնում են ԵԹԿՊԻ-ի մամուլի ծառայությունից և նշում, որ Անդրանիկ Հարությունյանի 1 րոպե տևողությամբ ֆիլմը հաղթող է ճանաչվել «Օրանժ Արմենիա» ընկերության հայտարարած «Դեպի Կանն․ 2014» վիդեոմրցույթի շրջանակներում։
-
08.05.2014|
13:44
Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 10-ին կբացվի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետմահու առաջին ցուցահանդեսը:
-
07.05.2014|
12:14
Շուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են: Բուժման արդյունքում վերացել են մետաստազները:
-
06.05.2014|
12:35
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն արդեն «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է: Հաջորդիվ այն կներկայացվի Կաննի կինոշուկայում:
-
06.05.2014|
10:58
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը: Ընդգրկուն իմաստով` «Թևանիկը» պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է: Կերպարներն իրական են: Նկարահանումները կատարվել են Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում: